Եվրոպան պատրաստ է Ռուսաստանի հետ բանակցություններին՝ հայտարարել է Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը։ Ակնկալվում է, որ ուկրաինական պատերազմում խաղաղություն հաստատելու շուրջ բանակցությունները շուտով կվերսկսվեն խորհրդականների մակարդակով՝ ՈՒկրաինայի, Ռուսաստանի, Եվրոպայի և Ամերիկայի Միացյալ Նահանգների մասնակցությամբ։ Բանակցությունները կարող են կրկին անցկացվել Աբու Դաբիում։               
 

Թրամփը ըստ էության հաստատել է, որ հետաքննության տակ է Քոմիի պաշտոնանկության համար

Թրամփը ըստ էության հաստատել է, որ հետաքննության տակ է Քոմիի պաշտոնանկության համար
17.06.2017 | 17:41

Թվիթերում արած գրառմամբ ԱՄՆ նախագահը, ըստ էության, հաստատել է, որ հետաքննության տակ է ՀԴԲ նախկին ղեկավար Ջեյմս Քոմիին պաշտոնանկ անելու համար։ Ընդդիմախոսները Քոմիին պաշտոնանկելու Թրամփի որոշումը համարում են արդարադատության իրականացմանը խոչընդոտելու փորձ: «Ես հետաքննության տակ եմ ՀԴԲ տնօրենին պաշտոնանկ անելու համար մի մարդու կողմից, ով ինձ խորհուրդ էր տվել գործից ազատել ՀԴԲ տնօրենին։ Վհուկների որս է»,- Թվիթերում գրել է Թրամփը։

Հայտնի չէ՝ Թրամփը հետաքննության տակ լինելու մասին պաշտոնական ծանուցում է ստացել, թե արձագանքել է մամուլի հրապարակումներին։ «Վաշինգտոն Փոստ»-ը, հղում կատարելով իր անանուն աղբյուրներին, գրել էր, որ հատուկ դատախազ Ռոբերտ Մյուլլերը, ամերիկյան ընտրություններին Ռուսաստանի հնարավոր միջամտությունից բացի, քննում է նաև հնարավորությունը, որ Թրամփը փորձել է խոչընդոտել արդարադատության իրացմանը՝ աշխատանքից ազատելով Քոմիին։

Դիտվել է՝ 1005

Մեկնաբանություններ