Եվրոպան պատրաստ է Ռուսաստանի հետ բանակցություններին՝ հայտարարել է Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը։ Ակնկալվում է, որ ուկրաինական պատերազմում խաղաղություն հաստատելու շուրջ բանակցությունները շուտով կվերսկսվեն խորհրդականների մակարդակով՝ ՈՒկրաինայի, Ռուսաստանի, Եվրոպայի և Ամերիկայի Միացյալ Նահանգների մասնակցությամբ։ Բանակցությունները կարող են կրկին անցկացվել Աբու Դաբիում։               
 

Սիրիայի հարցով բանակցությունների նոր փուլ հուլիսի 10-ին

Սիրիայի հարցով բանակցությունների նոր փուլ հուլիսի 10-ին
18.06.2017 | 02:08

ՄԱԿ-ի հովանու ներքո Ժնևում Սիրիայի հարցով բանակցությունների յոթերորդ փուլը կմեկնարկի հուլիսի 10-ին՝ հաղորդել է Սիրիայի հարցով ՄԱԿ-ի հատուկ բանագնաց Ստեֆան դե Միստուրայի գրասենյակը:

Հանդիպման մասնակիցները Ժնև կժամանեն հուլիսի 9-ին, իսկ բանակցությունները կսկսվեն հուլիսի 10-ին: Դե Միստուրան մտադիր է բանակցությունների հաջորդ փուլերն անցկացնել օգոստոսին և սեպտեմբերին:

Դիտվել է՝ 1110

Մեկնաբանություններ