Եվրոպան պատրաստ է Ռուսաստանի հետ բանակցություններին՝ հայտարարել է Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը։ Ակնկալվում է, որ ուկրաինական պատերազմում խաղաղություն հաստատելու շուրջ բանակցությունները շուտով կվերսկսվեն խորհրդականների մակարդակով՝ ՈՒկրաինայի, Ռուսաստանի, Եվրոպայի և Ամերիկայի Միացյալ Նահանգների մասնակցությամբ։ Բանակցությունները կարող են կրկին անցկացվել Աբու Դաբիում։               
 

Եվրամիության ղեկավարները ևս մեկ տարով կերկարաձգեն Ղրիմի դեմ պատժամիջոցները

Եվրամիության ղեկավարները ևս մեկ տարով կերկարաձգեն Ղրիմի դեմ պատժամիջոցները
19.06.2017 | 22:04

Եվրամիության ղեկավարները որոշել են ևս մեկ տարով երկարաձգել Ղրիմի դեմ պատժամիջոցները Բրյուսելում հրավիրված նիստում: 2014-ի հունիսին հաստատված պատժամիջոցների համաձայն, ԵՄ պետություններին արգելվում է Ռուսաստանի վերահսկողության տակ գտնվող Ղրիմում ներդրումներ կատարել, բացառվում է Ղրիմում արտադրված ապրանքատեսակների արտահանումը Եվրամիության շուկա։

Դիտվել է՝ 941

Մեկնաբանություններ