ԱՄՆ-ը փորձում է վերականգնել կապը Ռուսաստանի ռազմական ուժերի հետ: Մոսկվայի փոխանցմամբ՝ դրանք սառեցվել են, երբ ամերիկյան օդուժը սիրիական ռազմական օդանավ խոցեց: Ամերիկացի գեներալ Ջոզեֆ Դանֆորդի խոսքով՝ ամենավատը, որ հիմա կարող են անել կողմերը, իրավիճակը չափազանցելն է:
«Ռուսաստանն ասում է, որ ինչպես մեր, նաև իր նպատակը Սիրիայում «Իսլամական պետության» ոչնչացումն է, և եթե դա է ճշմարտությունը, մենք դա կտեսնեք առաջիկա ժամերին»,- ասել է Դանֆորդը: ՌԴ պաշտպանության նախարարությունը հայտարարել էր Սիրիայի մասին երկկողմ հռչակագրի շրջանակում Պենտագոնի հետ փոխգործակցությունը դադարեցնելու մասին: