ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատը Ռուսաստանի դեմ պատժամիջոցների օրենսդրական նախագիծը ուղարկել է միջազգային հարցերով հանձնաժողով՝ հայտնում է Associated Press-ը: Որոշումը քննադատել են դեմոկրատական կուսակցությունում: Նրանք կարծում են, որ օրենքի ընդունման ձգձգումը կարող է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի աջակիցներին հնարավորություն տալ թուլացնելու Ռուսաստանի դեմ ճնշումը: ԱՄՆ նախագահական ընտրություններին միջամտության համար Ռուսաստանի նկատմամբ սահմանափակումների խստացում ենթադրող փաստաթուղթը անցյալ շաբաթ Սենատի հավանությանն արժանացավ:
Նոր պատժամիջոցների տակ կարող են հայտնվել պետական ընկերությունները, որոնք աշխատում են երկաթուղային և ծովային տրանսպորտի ոլորտում: Սահմանափակումները կարող են անդրադառնալ նաև նավթագազային արդյունաբերության վրա: Ռուսաստանի դեմ պատժամիջոցները նախագահական հրամանագրերից կվերածվեն օրենքի, որ կբարդացնի թուլացումը կամ չեղարկումը առանց ԱՄՆ Կոնգրեսի հավանության: