Ֆրանսիայի պաշտպանության նախարար Սիլվի Գուլարը մեկ ամիս անց հրաժարական է տալիս: Հրաժարականի դիմումը նախագահ Էմանուել Մակրոնն արդեն ընդունել է:
Արդեն նախկին նախարարի որոշումը պայմանավորված է սկանդալով՝ Գուլարին կասկածում են Եվրախորհրդարանում իր օգնականներին աշխատանքի ընդունելիս օրենքներ խախտելու մեջ: Գործով հետաքննություն է ընթանում: