Եվրոպան պատրաստ է Ռուսաստանի հետ բանակցություններին՝ հայտարարել է Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը։ Ակնկալվում է, որ ուկրաինական պատերազմում խաղաղություն հաստատելու շուրջ բանակցությունները շուտով կվերսկսվեն խորհրդականների մակարդակով՝ ՈՒկրաինայի, Ռուսաստանի, Եվրոպայի և Ամերիկայի Միացյալ Նահանգների մասնակցությամբ։ Բանակցությունները կարող են կրկին անցկացվել Աբու Դաբիում։               
 

Հաստատվել է ՀՀ կոռուպցիայի դեմ պայքարին ուղղված Մեծ Բրիտանիայի օժանդակության ծրագիրը

Հաստատվել է ՀՀ կոռուպցիայի դեմ պայքարին ուղղված Մեծ Բրիտանիայի օժանդակության ծրագիրը
20.06.2017 | 23:19

Արդեն հաստատվել է Հայաստանի դատաիրավական ոլորտի բարեփոխումներին, կոռուպցիայի դեմ պայքարին ուղղված Մեծ Բրիտանիայի օժանդակության ծրագիրը՝ Կարեն Կարապետյանի հետ հանդիպման ժամանակ հայտնել է Հայաստանում Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության դեսպան Ջուդիթ Մարգարեթ Ֆարնուորթը։ Նա նշել է, որ Միացյալ Թագավորությունը շահագրգռված է համագործակցել Հայաստանի կառավարության հետ կոնկրետ ուղղություններով։


Բրիտանական ընկերությունների շրջանում մեծ է հետաքրքրությունը Հայաստանի արդյունաբերության և էներգետիկայի ոլորտներում ներդրումային ծրագրեր իրականացնելու ուղղությամբ: Նա հույս է հայտնել, որ ՏՏ ոլորտի հայաստանյան 17 և բրիտանական 100 ընկերությունների ներկայացուցիչների մարտին կայացած հանդիպումների արդյունքում կստորագրվեն բիզնես պայմանագրեր և ավելացրել, որ այդ ուղղությամբ արդեն կատարվում են կոնկրետ քայլեր:


Կարեն Կարապետյանը կարևորել է բրիտանական կապիտալի և բիզնես կառավարման մշակույթի ներգրավումը Հայաստանում նախատեսվող տարբեր ծրագրերում և ընդգծել, որ Հայաստանի կառավարությունը պատրաստ է կոնկրետ ուղղություններով ծավալել ակտիվ գործակցություն:

Դիտվել է՝ 1117

Մեկնաբանություններ