Եվրոպան պատրաստ է Ռուսաստանի հետ բանակցություններին՝ հայտարարել է Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը։ Ակնկալվում է, որ ուկրաինական պատերազմում խաղաղություն հաստատելու շուրջ բանակցությունները շուտով կվերսկսվեն խորհրդականների մակարդակով՝ ՈՒկրաինայի, Ռուսաստանի, Եվրոպայի և Ամերիկայի Միացյալ Նահանգների մասնակցությամբ։ Բանակցությունները կարող են կրկին անցկացվել Աբու Դաբիում։               
 

Բրիտանացիները ուզում են Ֆրանսիայի քաղաքացիություն ստանալ

Բրիտանացիները ուզում են Ֆրանսիայի քաղաքացիություն ստանալ
20.06.2017 | 23:22

ԵՄ-ից Մեծ Բրիտանիայի դուրս գալու պատճառով Ֆրանսիայի քաղաքացիություն խնդրող բրիտանացիների թիվն ավելացել է 254 տոկոսով կամ 3,5 անգամ (մինչև 1,4 հազար մարդ), հայտնում է Le Monde-ը` հղում անելով Ֆրանսիայի ՆԳՆ տվյալներին։ Իլ-է-Վիլեն պրեֆեկտուրայից հայտնել են, որ հիմնականում քաղաքացիություն ստանալու դիմում են ներկայացրել Ֆրանսիայում բնակվող տարեց բրիտանացիները։

«Հարցազրույցի ժամանակ նրանք ասել են, որ Ֆրանսիայի քաղաքացիություն խնդրել իրենց ստիպել է Brexit-ը, մտավախություն կա, որ Brexit-ի բանակցությունների ավարտից հետո չեն կարողանա օրինական բնակվել Ֆրանսիայում»,- նշել են պրեֆեկտուրայում։
Ֆրանսիայի քաղաքացիություն ստանալու գործընթացն ընդհանուր առմամբ մեկ ու կես տարի է պահանջում։ Ֆրանսիայի ՆԳՆ տվյալով՝ 2016-ին քաղաքացիություն է ստացել 439 բրիտանացի։

Դիտվել է՝ 1142

Մեկնաբանություններ