Եվրոպան պատրաստ է Ռուսաստանի հետ բանակցություններին՝ հայտարարել է Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը։ Ակնկալվում է, որ ուկրաինական պատերազմում խաղաղություն հաստատելու շուրջ բանակցությունները շուտով կվերսկսվեն խորհրդականների մակարդակով՝ ՈՒկրաինայի, Ռուսաստանի, Եվրոպայի և Ամերիկայի Միացյալ Նահանգների մասնակցությամբ։ Բանակցությունները կարող են կրկին անցկացվել Աբու Դաբիում։               
 

ԵՄ-ն աջակցել է ընտրական գործընթացին՝ Հայաստանի բաց խնդրանքով

ԵՄ-ն աջակցել է ընտրական գործընթացին՝ Հայաստանի բաց խնդրանքով
20.06.2017 | 23:23

Նախքան ինչ-որ մեկի վրա հարձակվելը, խորհուրդ կտամ մարդկանց ստուգել, թե ինչ է ասվել, ճշտել աղբյուրները, լսել ձայնագրությունները՝ լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ-ում ԵՄ առաքելության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին՝ անդրադառնալով խորհրդարանական ընտրությունների արդյունքներին ու իր հայտարարության արձագանքներին։

«ՈՒզում եմ ասել, ես չեմ հաղորդել ու չեմ հաղորդի ուղերձներ իշխանավորներին, հանրային հայտարարությունների միջոցով։ Հանրային հայտարարությունը հանրության համար է»,- ասաց Պ. Սվիտալսկին։ Նա շնորհակալություն հայտնեց Հայաստանի քաղաքացիներին՝ իրեն դրսևորած աջակցության համար: «Մարդիկ այս օրերին զանգահարում էին մեր գրասենյակ ու արտահայտում իրենց շնորհակալությունը։ Սովորաբար նրանք զանգահարում ու աջակցություն էին խնդրում»,- նշեց Սվիտալսկին։ Պյոտր Սվիրտալսկին վերահաստատեց՝ ԵՄ-ն տրամադրել է ավելի քան 7 մլն եվրո։

«Առանց այդ ֆինանսական աջակցության, նոր տեխնիկական միջոցները հնարավոր չէին լինի, բայց պիտի ասեմ, որ մեր աջակցությունը ֆինանսականից էլ ավելի էր։ Գուցե վաղ է դրա մասին խոսել հանրայնորեն, բայց կարելի է ասել, որ ֆինանսական աջակցությունը մեր աջակցության ամենափոքր մասն էր կազմում։ Հիմա ես ուզում եմ շատ ուժեղ շեշտել՝ մենք դա արեցինք Հայաստանի բաց խնդրանքին ի պատասխան։ Երբեք չենք ստիպել կամ պարտադրել, եթե մեր աջակցությունը անհրաժեշտ չէ, չենք աջակցի։ Բայց ուզում եմ նշել, որ մեր աջակցության շնորհիվ էր, որ բարելավվում արձանագրվեց»,- ասաց Պյոտր Սվիտալսկին, ընդգծելով, որ ԵՄ-ն մեծապես հարգում է Հայաստանի սուվերենությունը։ «Ոչ մի բան ձեր կամքի դեմ։ Իմ ասածները շատ բարեկամական են ու սիրալիր ոգով էին»,- ասաց Պյոտր Սվիտալսկին։

Դիտվել է՝ 1270

Մեկնաբանություններ