Եվրոպան պատրաստ է Ռուսաստանի հետ բանակցություններին՝ հայտարարել է Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը։ Ակնկալվում է, որ ուկրաինական պատերազմում խաղաղություն հաստատելու շուրջ բանակցությունները շուտով կվերսկսվեն խորհրդականների մակարդակով՝ ՈՒկրաինայի, Ռուսաստանի, Եվրոպայի և Ամերիկայի Միացյալ Նահանգների մասնակցությամբ։ Բանակցությունները կարող են կրկին անցկացվել Աբու Դաբիում։               
 

Պյոտր Սվիտալսկի. Վերահաստատում եմ` Հայաստան-ԵՄ համաձայնագիրը կստորագրվի նոյեմբերին

Պյոտր Սվիտալսկի. Վերահաստատում եմ` Հայաստան-ԵՄ համաձայնագիրը կստորագրվի նոյեմբերին
20.06.2017 | 23:27

ԵՄ-Հայաստան համաձայնագիրը, ամենայն հավանականությամբ, կստորագրվի նոյեմբերին Բրյուսելում տեղի ունենալիք Արևելյան գործընկերության գագաթնաժողովի ժամանակ՝ լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ-ում Եվրամիության առաքելության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին: «Հաստատում եմ, որ նախապատրաստական քայլերը` միտված ընդլայնված և խորացված համաձայնագրի նախաստորագրմանն, ընթացքի մեջ են և կբացահայտեմ ձեզ համար, որ Եվրամիությունն ավարտել է այն վարժանքը, որը կոչվում է տեխնիկական և իրավական շտկումներ: Սա այն գործընթացն է, որի ընթացքում իրավական և այլ ծառայությունները հաստատում են բոլոր դրույթներն ու եզրույթները, որոնք օգտագործված են համաձայնագրում: Նման գործընթաց է տեղի ունենում հայկական կողմում, հետևաբար, կարծում եմ, որ կարող ենք լավատես լինել, և այն հույսը, որ արտահայտել է Էդվարդ Նալբանդյանը համաձայնագիրը Արևելյան գործընկերության ժողովի ընթացքում նոյեմբերին ստորագրելու վերաբերյալ, կիրականացվի»,- ասաց Պյոտր Սվիտալսկին: Նա նշեց, որ Հայաստան-ԵՄ հարաբերությունների օրակարգում երկրորդ կարևոր տարրը գործընկերության առաջնահերթություններն են:


«Սա քաղաքական պարտավորեցնող փաստաթուղթ է, որում մենք ընդգծում ենք այն ուղիները, որոնցով կընթանա մեր համագործակցությունն առաջիկա տարիներին: Հայաստանն առաջին երկիրն էր, որ սկսեց բանակցություններն այս նոր տիպի փաստաթղթի վրա և ես շատ գոհ եմ, որ բանակցությունները տեխնիկական մասով ավարտված են: Մենք կարող ենք ակնկալել առաջիկա օրերին, որ ԵՄ-Հայաստան համագործակցության խորհուրդը գրավոր ընթացակարգով կընդունի գործընկերության առաջնահերթությունները: Չեմ կարող բացահայտել դրանց բովանդակությունը, բայց փաստաթուղթը հիմնված է Ռիգայի չորս առաջնահերթությունների վրա»,- ասաց ԵՄ դեսպանը:

Դիտվել է՝ 1179

Մեկնաբանություններ