Եվրոպան պատրաստ է Ռուսաստանի հետ բանակցություններին՝ հայտարարել է Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը։ Ակնկալվում է, որ ուկրաինական պատերազմում խաղաղություն հաստատելու շուրջ բանակցությունները շուտով կվերսկսվեն խորհրդականների մակարդակով՝ ՈՒկրաինայի, Ռուսաստանի, Եվրոպայի և Ամերիկայի Միացյալ Նահանգների մասնակցությամբ։ Բանակցությունները կարող են կրկին անցկացվել Աբու Դաբիում։               
 

Սվիտալսկի. Հայաստանում GSP+ ռեժիմի հետ կապված ԵՄ-ի մոնիթորիգային առաքելությունը բարեկամական է

 Սվիտալսկի. Հայաստանում GSP+ ռեժիմի հետ կապված ԵՄ-ի մոնիթորիգային առաքելությունը բարեկամական է
20.06.2017 | 23:29

ԵՄ շուկաներ ազատ մուտքի դիմաց Հայաստանը պետք է ապահովի մարդու և աշխատանքային իրավունքների ստանդարտները՝ լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին: Նրա խոսքով` Բրյուսելից շատ կարևոր առաքելություն է ժամանել Երևան` GSP+ ռեժիմի հետ կապված Հայաստանի առաջընթացի մոնիթորինգ անցկացնելու: Նա հիշեցրեց, որ Հայաստանն այս ռեժիմին միացել է 3 տարի առաջ:

«Ձեզանից ոմանք կարող են հարցնել` Եվրամիությունն ինչպե՞ս է իրականացնում Հայաստանում մարդու իրավունքների և աշխատանքային իրավունքների կոնվենցիաների կատարման մոնիթորինգը: Սա, սակայն, Հայաստանի և Եվրամիության միջև գործարքի մի մասն է: Մեր կարծիքով` սա win-win իրավիճակ է»,- նշեց Սվիտալսկին` շարունակելով, որ այս ռեժիմը նպաստում է Հայաստանում բարեփոխումների խորացմանը: «Սա բարեկամական առաքելություն է, սա հետաքննության առաքելություն չէ: Գործարքը միանգամայն հստակ է. Եվրամիության շուկաներին հասանելիության դիմաց յուրաքանչյուր երկիր պետք է ապահովի մարդու իրավունքների և աշխատանքային իրավունքների ստանդարտները: Թույլ տվեք հիշեցնել, որ եվրոպական շուկաներ են ազատ մատակարարվում ավելի քան 6 հազար հայկական ապրանքներ: Եվ, իհարկե, դրական գնահատման դեպքում դեռևս կա Հայաստանի և մասնավորապես հայ արտահանողների համար GSP+ ռեժիմն ավելի արդյունավետ դարձնելու հնարավորություն»,- ամփոփեց Պյոտր Սվիտալսկին:

Դիտվել է՝ 1385

Մեկնաբանություններ