Եվրոպան պատրաստ է Ռուսաստանի հետ բանակցություններին՝ հայտարարել է Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը։ Ակնկալվում է, որ ուկրաինական պատերազմում խաղաղություն հաստատելու շուրջ բանակցությունները շուտով կվերսկսվեն խորհրդականների մակարդակով՝ ՈՒկրաինայի, Ռուսաստանի, Եվրոպայի և Ամերիկայի Միացյալ Նահանգների մասնակցությամբ։ Բանակցությունները կարող են կրկին անցկացվել Աբու Դաբիում։               
 

Հայտնի են ՀՀ Նախագահի մրցանակի համար «Լավագույն մարզական նախադպրոցական հաստատություն» մրցույթի հաղթողները

Հայտնի են ՀՀ Նախագահի մրցանակի համար «Լավագույն մարզական նախադպրոցական հաստատություն» մրցույթի հաղթողները
21.06.2017 | 14:52

Վանաձորում կայացել է Հայաստանի Հանրապետության նախագահի մրցանակի համար «Լավագույն մարզական նախադպրոցական հաստատություն» մրցույթի եզրափակիչ փուլը:
Այս մասին հայտնում է ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության մամուլի քարտուղարություն է:


Եզրափակիչ փուլին մասնակցել են ՀՀ բոլոր մարզերի և Արցախի, այս մրցույթի 1-ին և 2-րդ փուլերում հաղթած, նախադպրոցական հաստատությունները:
ՀՀ Նախագահի մրցանակի համար «Լավագույն մարզական նախադպրոցական հաստատություն» մրցույթի 2017 թվականի հաղթող է ճանաչվել Սյունիքի մարզի Գորիս քաղաքի թիվ 2 նախադպրոցական հիմնարկը, 2-րդը՝ Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի թիվ 13 «Բողբոջ» նախադպրոցական հիմնարկը, իսկ 3-րդը՝ Արցախի Հանրապետության Ստեփանակերտ քաղաքի Ավ. Իսահակյանի անվան թիվ 10 հիմնական դպրոցի նախակրթարանը:


Հաղթողներին և մրցանակակիրներին պարգևատրել է ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի տեղակալ Խաչիկ Ասրյանը:
«Այս մրցույթը մեկնարկել է 2015 թվականից և անցկացվում է երրորդ տարին անընդմեջ: Ընդհանուր առմամբ մրցույթին մասնակցել է Հայաստանի Հանրապետության տասը մարզերի և Արցախի 243 նախադպրոցական հաստատությունների շուրջ 3000 աշակերտ:
«Լավագույն մարզական նախադպրոցական հաստատություն» մրցույթը ծնունդ է հայկական երկու պետություններում 2004 թվականին հիմնված ՀՀ նախագահի մրցանակի համար «Լավագույն մարզական ընտանիք» մրցույթի, որը 2016 թվականին ծնեց ևս երկու կարևորագույն՝ «Երեխաների խնամքի և պաշտպանության լավագույն մարզական հաստատություն» և «Հաշմանդամություն ունեցող լավագույն մարզիկ» մրցույթները:
Անձամբ խիստ կարևորում եմ նոր ծնված այս մրցույթները, որոնք ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության կողմից իրականացվող մարզական-մասսայական միջոցառումների անմիջական մասն են կազմում: Դրա արդյունքում մեր հասարակության բոլոր խավերը և տարիքային խմբերը ներգրավվել են առողջ ապրելակերպի ոլորտ՝ սկսած մանուկներից, դպրոցահասակներից, ուսանողությունից, ավարտած՝ տարեցներով ու հաշմանդամություն ունեցող անձանցով: Այս նախաձեռնությունները հիմա էլ լրամշակվում և ավելի հասցեական են դառնում:


Մասնավորապես, այս տարի առաջին անգամ անցկացվում են հանրակրթական դպրոցների 1-3, 4-7, 8-12 դասարանների աշակերտների սպորտլանդիան ու սպարտակիադան, ուսանողների մարզական խաղերը, տարեցների միջև մարզական խաղերը, գյուղական համայնքների մարզական խաղերը, որոնք շարունակվելու են մինչև տարեվերջ: Ավելի քան վստահ եմ, որ տարեվերջին ընդհանուր արդյունքնեն ամփոեփելիս, կարձանագրենք բոլոր տարիքային խմբերի և հասարակության շերտերի տասնյակ հազարավոր մարդկանց մասնակցություն», - իր խոսքում ասել է Խաչիկ Ասրյանը:

Դիտվել է՝ 1117

Մեկնաբանություններ