Եվրոպան պատրաստ է Ռուսաստանի հետ բանակցություններին՝ հայտարարել է Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը։ Ակնկալվում է, որ ուկրաինական պատերազմում խաղաղություն հաստատելու շուրջ բանակցությունները շուտով կվերսկսվեն խորհրդականների մակարդակով՝ ՈՒկրաինայի, Ռուսաստանի, Եվրոպայի և Ամերիկայի Միացյալ Նահանգների մասնակցությամբ։ Բանակցությունները կարող են կրկին անցկացվել Աբու Դաբիում։               
 

ԱՄՆ դեսպանը մեծածավալ ներդրումները հնարավոր է համարում, եթե լինի ազատ մրցակցություն

ԱՄՆ դեսպանը մեծածավալ ներդրումները հնարավոր է համարում, եթե լինի ազատ մրցակցություն
22.06.2017 | 00:19

Հայաստանի առավելապես ռուսական կապիտալի ազդեցության տակ գտնվող էներգետիկ ոլորտում ամերիկյան ընկերությունների կողմից 8 միլիարդ դոլարի հնարավոր ներդրման մասին 1 ամիս առաջ դեսպան Ռիչարդ Միլսի հայտարարությունը բուռն քննարկումների տեղիք էր տվել: Հայաստանի էներգետիկ ոլորտում 8 միլիարդ դոլարի ներդրման հնարավորության մասին հայտարարությունը վերաբերել է առկա ներուժին՝ «Ազատության» հարցին ի պատասխան, պարզաբանելով իր 1 ամիս առաջ հնչեցրած հայտարարությունը, ասաց ԱՄՆ դեսպանը: Նրա խոսքով՝ Հայաստանում նման մեծածավալ ներդրումների համար անհրաժեշտ է ազատ մրցակցության և բաց շուկայի ապահովում:


«Այդ թիվն այն հնարավորությունն է, որը կարող է ներդրվել այստեղ, եթե շուկաները, հատկապես էլեկտրաէներգիայի շուկան, ամբողջապես բաց լինեն, լինի ազատ մրցակցություն, ինչպես նաև չլինեն խոչընդոտներ դեպի Վրաստան, Իրան և հարավային ուղղությամբ էներգիայի արտահանման համար: Դա շատ շատ կարևոր է, և պետք է ենթակառուցվածքներ ստեղծված լինեն դրա համար»,- ասաց դեսպան Միլսը: Հայաստանյան էներգետիկ ոլորտում ռուսական կապիտալի զգալի ներկայության պայմաններում ԱՄՆ դեսպանի հայտարարությունը ոլորտում 8 միլիարդ դոլարի հնարավոր ներդրման մասին՝ մեծ աղմուկ էր բարձրացրել: Այսօր դեսպան Միլսն ընդգծեց՝ 8 միլիարդ դոլարի հաշվարկն իրականացրել է Հայաստանի էներգետիկայի նախարարությունը, ԱՄՆ դեսպանատան ուսումնասիրություններն էլ փաստում են, որ նման ծավալի ներուժ առկա է:


«Նշված 8 միլիարդի ներդրման մի մասը նախատեսում է ենթակառուցվածքների կառուցում, մասնավորապես, համապատասխան կայանների կառուցումը, որպեսզի հոսանքը փոխանցվի Վրաստան: Այդ գումարի մի մասն էլ կանաչ՝ վերականգնվող էներգետիկայի օգտագործմանը կարող է ուղղվել: Հայաստանը մեծ ներուժ ունի վերականգնվող էներգիայի զարգացման համար, և ամերիկյան ներդրողների, ամերիկյան ընկերությունների կողմից մեծ հետաքրքրություն կա՝ այստեղ գալու և այդ ոլորտը զարգացնելու առումով»,- այսօր ասաց Միլսը:


ԱՄՆ դեսպանը լրագրողների հետ զրույցում նաև տեղեկացրեց, որ արդյունավետ հանդիպում է ունեցել Հայաստանի էներգետիկայի նախարարի հետ: Նա ներկայացրել է երկու ներդրումային ծրագիր՝ թափոնների մշակմամբ էներգիայի արտադրության և հիդրոէլեկտրակայանների զարգացման ոլորտում: Միլսը տեղեկացրեց, որ այժմ այդ ծրագրերը ներկայացվում են ամերիկյան ներդրողներին:

Դիտվել է՝ 1338

Մեկնաբանություններ