Եվրոպան պատրաստ է Ռուսաստանի հետ բանակցություններին՝ հայտարարել է Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը։ Ակնկալվում է, որ ուկրաինական պատերազմում խաղաղություն հաստատելու շուրջ բանակցությունները շուտով կվերսկսվեն խորհրդականների մակարդակով՝ ՈՒկրաինայի, Ռուսաստանի, Եվրոպայի և Ամերիկայի Միացյալ Նահանգների մասնակցությամբ։ Բանակցությունները կարող են կրկին անցկացվել Աբու Դաբիում։               
 

Եղիսաբեթ Երկրորդի ամուսինը հոսպիտալացվել է

Եղիսաբեթ Երկրորդի ամուսինը հոսպիտալացվել է
22.06.2017 | 00:22

Մեծ Բրիտանիայի թագուհի Եղիսաբեթ Երկրորդի ամուսինը՝ Էդինբուրգի 96-ամյա դուքս Ֆիլիպը ինֆեկցիոն հիվանդության պատճառով «նախազգուշական միջոցառումների շրջանակում» երեքշաբթի երեկոյան հոսպիտալացվել է։


«Էդինբուրգի դուքսը երեկ երեկոյան տեղափոխվել է Լոնդոնի Էդուարդ VII-ի հիվանդանոց՝ որպես նախազգուշական միջոցառում, ինֆեկցիայի բուժման նպատակով: Արքայազն Ֆիլիպը լավ տրամադրություն ունի և հիասթափված է, որ չի մասնակցի խորհրդարանի պաշտոնական բացմանն ու բաց կթողնի Ասքոթում կայանալիք ձիարշավները»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Դիտվել է՝ 1233

Մեկնաբանություններ