Եվրոպան պատրաստ է Ռուսաստանի հետ բանակցություններին՝ հայտարարել է Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը։ Ակնկալվում է, որ ուկրաինական պատերազմում խաղաղություն հաստատելու շուրջ բանակցությունները շուտով կվերսկսվեն խորհրդականների մակարդակով՝ ՈՒկրաինայի, Ռուսաստանի, Եվրոպայի և Ամերիկայի Միացյալ Նահանգների մասնակցությամբ։ Բանակցությունները կարող են կրկին անցկացվել Աբու Դաբիում։               
 

Միքայել Մելքումյան. Այս կառավարության մենեջմենթում կա ակտիվ, պասիվ, միջին տրամաչափի քայլեր անելու փոփոխություն

Միքայել Մելքումյան. Այս կառավարության մենեջմենթում կա ակտիվ, պասիվ, միջին տրամաչափի քայլեր անելու փոփոխություն
22.06.2017 | 00:25

ԱԺ փոխնախագահ Միքայել Մելքումյանի գնահատմամբ՝ կառավարության ծրագրի հարցում ընդդիմության խնդիրը քաղաքական մեծամասնության հետ է։


«Եվ այն, որ նոր Սահմանադրության պահանջների հիման վրա մենք ասում էինք, որ քաղաքական պայքարի շրջանակը պետք է կառավարությունից տեղափոխվի խորհրդարանի ներս, առայժմ գոյություն չունի։ Դրանից էլ բխում է ծրագրի նկատմամբ քաղաքական գնահատականներ տալու տրամաբանությունը և բովանդակությունը»,- ԱԺ ամբիոնից հայտարարեց Միքայել Մելքումյանը։


Նա նշեց, թե այս կառավարության աշխատանքում կա մենեջմենթի որակի փոփոխություն. «Ակտիվ քայլեր, պասիվ քայլեր, միջին տրամաչափի քայլեր անելու փոփոխություն, դա ակնհայտ է, բայց իմ խորին համոզմամբ՝ սա ունենալու է շատ կարճաժամկետ և փոքր արդյունավետություն, որովհետև լուծված չէ հիմնական քաղաքական խնդիրը, քաղաքական որոշումների կայացման մեխանիզմը»,- նշեց նա։

Դիտվել է՝ 1494

Մեկնաբանություններ