Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը բացարձակ անհնար է համարում Կոսովոյի անկախության ճանաչումը:
«Ինչպես կարող եմ ճանաչել Կոսովոյի անկախությունը, եթե ես, ձեռքս Սահմանադրության վրա, երդվել եմ, որ չեմ ճանաչում Կոսովոն: Ես չեմ կարող և չեմ ցանկանում ճանաչել Կոսովոյի անկախությունը»,- հայտարարել է Վուչիչը՝ կոչ անելով իր առջև իրատեսական և իրականանալի նպատակներ դնել: Մայիսի 31-ին իր երդմնակալության արարողության ժամանակ Սերբիայի նախագահը կոչ է արել Կոսովոյի հարցը դնել հասարակական քննարկման: