Եվրոպան պատրաստ է Ռուսաստանի հետ բանակցություններին՝ հայտարարել է Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը։ Ակնկալվում է, որ ուկրաինական պատերազմում խաղաղություն հաստատելու շուրջ բանակցությունները շուտով կվերսկսվեն խորհրդականների մակարդակով՝ ՈՒկրաինայի, Ռուսաստանի, Եվրոպայի և Ամերիկայի Միացյալ Նահանգների մասնակցությամբ։ Բանակցությունները կարող են կրկին անցկացվել Աբու Դաբիում։               
 

Վարչապետը նպատակահարմար չի գտնում կառավարության ծրագիրը թվերով լցնելը

Վարչապետը նպատակահարմար չի գտնում կառավարության ծրագիրը թվերով լցնելը
22.06.2017 | 00:30

Ծրագիրը թվերով լցնելը նպատակահարմար չէ, հայտարարեց ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը կառավարության ծրագիրը ներկայացնելուց հետո՝ ի պատասխան «Ելք» դաշինքի պատգամավոր Գևորգ Գորգիսյանի պնդմանը, թե ծրագրում հստակություն չկա: «Մենք մանրամասն ենք գրել, գուցե և թվեր չկան, բայց և փիլիսոփայությունը, և թե ինչ ենք ուզում անել, այնտեղ ձևակերպել ենք: Ծրագիրը, չեմ կարծում, որ կոնկրետ չի, թույլ տվեք չհամաձայնել ձեր գնահատականի հետ, իսկ այն թվերով լցնելը, չեմ գտնում նպատակահարմար: Բազմաթիվ երկրներ կան, որոնք կառավարության ծրագիրը շատ ավելի հակիրճ են ներկայացնում՝ ընդհանուր փիլիսոփայությունը: Բայց մենք նշել ենք, որ յուրաքանչյուր տարի ներկայացնելու ենք բյուջեն և թվայնացումը»,- նշեց վարչապետը: Պատգամավորի դիտարկմանը, թե Հյուսիս-Հարավ ծրագրի մասին ոչ մի թիվ կամ չափում ներկայացված չէ, վարչապետը հակադարձեց.


«Հյուսիս-Հարավը մենք մանրամասն ձեզ կներկայացնենք, բացի դրանից, այնտեղ ձևակերպումներ կան, որոնց հետևում բազմաթիվ ներքին աշխատանքային փաստաթղթեր կան»:

Դիտվել է՝ 1120

Մեկնաբանություններ