Եվրոպան պատրաստ է Ռուսաստանի հետ բանակցություններին՝ հայտարարել է Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը։ Ակնկալվում է, որ ուկրաինական պատերազմում խաղաղություն հաստատելու շուրջ բանակցությունները շուտով կվերսկսվեն խորհրդականների մակարդակով՝ ՈՒկրաինայի, Ռուսաստանի, Եվրոպայի և Ամերիկայի Միացյալ Նահանգների մասնակցությամբ։ Բանակցությունները կարող են կրկին անցկացվել Աբու Դաբիում։               
 

Կարեն Կարապետյան. ԼՂ հարցի կարգավորման համար պետք է լինենք ուժեղ, որ մեզ հետ բանակցողը խոսի մեր ուզած ձևաչափով

Կարեն Կարապետյան. ԼՂ հարցի կարգավորման համար պետք է լինենք ուժեղ, որ մեզ հետ բանակցողը խոսի մեր ուզած ձևաչափով
22.06.2017 | 00:35

Կառավարության ծրագրում Լեռնային Ղարաբաղի հարցի վերաբերյալ այս պահին չեմ կարող մտաբերել` մեկ նախադասություն է, թե չէ, բայց ամբողջ ծրագիրն ուղղված է հենց մեր անվտանգության բարձրացմանը՝ Ազգային Ժողովում ասաց վարչապետ Կարեն Կարապետյանը՝ ներկայացնելով կառավարության ծրագիրը:


Նա արձագանքեց «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Տիգրան ՈՒրիխանյանի հարցին՝ ինչո՞ւ է կառավարության ծրագրում Լեռնային Ղարաբաղի հարցի վերաբերյալ միայն մի նախադասություն գրված և ինչպե՞ս է ՀՀ կառավարությունը տեսնում հարցի կարգավորումը:
«Ամբողջ ծրագիրը ես, ճիշտն ասած, կասեի, որ ուղղված է մեր անկախությանը, մեր անվտանգության բարձրացմանը և պաշտպանության ոլորտում բոլոր քայլերն ուղղված են դրան: Ի՞նչ պետք է անենք, պետք է ուժեղ լինենք, որ մեզ հետ բանակցողը խոսի այն ձևաչափով ու տրամադրությամբ, որով մենք ենք ուզում: Ես կարծում եմ, որ մենք բոլոր նախանշված քայլերն անելու դեպքում, կունենանք լավ բանակցային պազիցիա և կկարողանանք պաշտպանել մեր շահերը»,- ամփոփեց վարչապետը` Տիգրան ՈՒրիխանյանին խնդրելով այլ առաջարկներ ունենալու դեպքում ներկայացնել կառավարություն:

Դիտվել է՝ 1246

Մեկնաբանություններ