Եվրոպան պատրաստ է Ռուսաստանի հետ բանակցություններին՝ հայտարարել է Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը։ Ակնկալվում է, որ ուկրաինական պատերազմում խաղաղություն հաստատելու շուրջ բանակցությունները շուտով կվերսկսվեն խորհրդականների մակարդակով՝ ՈՒկրաինայի, Ռուսաստանի, Եվրոպայի և Ամերիկայի Միացյալ Նահանգների մասնակցությամբ։ Բանակցությունները կարող են կրկին անցկացվել Աբու Դաբիում։               
 

Էդուարդ Շարմազանով. Մենք ունենք մի հանրապետություն, որը, դժբախտաբար, 17- տոկոսանոց թոքերով է շնչում

Էդուարդ Շարմազանով. Մենք ունենք մի հանրապետություն, որը, դժբախտաբար, 17- տոկոսանոց թոքերով է շնչում
22.06.2017 | 00:44

ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը ՀՀ կառավարության 2017-2022 թթ. ծրագիրը ամենագլխավոր փաստաթղթերից մեկն է համարում։
«Ծրագիրը, որը ներկայացվում է խորհրդարանի դատին, ներկայացրել են ՀՀԿ-ն ու ՀՅԴ-ն: Այս ծրագիրը հիմնված է մեր երկու կուսակցությունների նախընտրական դրույթների վրա և հիմնված է մայիսի 18-ին ՀՀ նախագահ, ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանի ծրագրային ելույթի փիլիսոփայության վրա, որտեղ ՀՀ նախագահը շատ ուղիղ, հստակ ու ամբողջական ներկայացրեց այն թիրախները, որոնք կան, այն մարտահրավերները, որոնք կան և այն տեսլականը, որին պետք է ձգտի քաղաքական իշխանությունը առաջիկա տարիներին»,- ընդգծեց Էդուարդ Շարմազանովը։ Նրա խոսքով՝ Հայաստանն ունի բազում մարտահրավերներ՝ թե արտաքին, և թե ներքին։

«Այս ծավալուն փաստաթղթի մեջ հստակ, ուղիղ, մանրամասն ներկայացված են այդ մարտահրավերներին դիմակայելու ուղիները, մենք ունենք մի հանրապետություն, որը, դժբախտաբար, 17- տոկոսանոց թոքերով է շնչում, այսինքն՝ մեր սահմանների 83 տոկոսը փակ է»,- նշեց ԱԺ փոխնախագահը։
Էդուարդ Շարմազանովն ընդգծեց՝ իրենք, որպես քաղաքական իշանություն, պարտավոր են բոլոր բացասական սցենարները նայել։ «Մեզ համար ամենակարևոր հարցը անվտանգությունն է: Առանց անվտանգության կայուն ու մրցունակ համակարգի մենք չենք կարող լուծել ոչ տնտեսական, ոչ սոցիալական, ոչ ժողովրդավարական խնդիրներ և այդ առումով, այո, դեռ երկար ժամանակ Հայաստանի համար ամենաառանցքային խնդիրը պետք է լինի անվտանգության մրցունակ ու կայուն համակարգ ունենալը»,- ասաց նա։
ՀՀԿ մամուլի խոսնակը շեշտեց՝ քաղաքական իշխանությունը ևս մեկ անգամ վերահաստատում է, որ Արցախի կարգավիճակը, Արցախի ժողովրդի ապագան, նախ և առաջ, պետք է որոշի Արցախի բնակչությունը։
Շարմազանովը նշեց՝ որպեսզի հասնենք ավելի բարեկեցիկ Հայաստանի՝ պետք է բոլորը թևները քշտած աշխատեն։


«Հնչեցին քննադատություններ, որը սպասելի էր, եղան քննադատություններ, որոնք առողջ տրամաբանության մեջ էին, եղան քննադատություններ, որոնք քննադատություն էին քննադատության համար, ու այստեղ ես հիշեցի մի հայտնի ասացվածք՝ եթե նույնիսկ իշխանությունը գետի վրայով քայլի՝ կհայտնվեն ընդդիմադիրներ, որոնք իշխանությանը կմեղադրեն լողալ չիմանալու մեջ»,- նշեց Էդուարդ Շարմազանովը։


Անդրադառնալով «Ելքի» պատգամավորների բարձրացրած հարցին, թե ով է լինելու վարչապետ 2018-ից հետո՝ Է. Շարմազանովն նշեց, որ Հայաստանն այլևս խորհրդարանական հանրապետություն է։ «Իսկ ընտրություններին ժողովուրդը վստահության քվեն տվել է քաղաքական կոալիցիոն ուժերին՝ ՀՀԿ-ին՝ Սերժ Սարգսյանի գլխավորությամբ ու ՀՅԴ-ին, հետևաբար, անկախ 2018-ին վարչապետի անձից՝ գործ պետք է ունենաք քաղաքական իշխանության հետ՝ ՀՀԿ-ի ու ՀՅԴ-ի հետ, մեր պարագայում գործ պիտի ունենաք ՀՀԿ-ի հետ՝ նախագահ Սարգսյանի գլխավորությամբ»,- ասաց Էդուարդ Շարմազանովը։

Դիտվել է՝ 1245

Մեկնաբանություններ