Եվրոպան պատրաստ է Ռուսաստանի հետ բանակցություններին՝ հայտարարել է Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը։ Ակնկալվում է, որ ուկրաինական պատերազմում խաղաղություն հաստատելու շուրջ բանակցությունները շուտով կվերսկսվեն խորհրդականների մակարդակով՝ ՈՒկրաինայի, Ռուսաստանի, Եվրոպայի և Ամերիկայի Միացյալ Նահանգների մասնակցությամբ։ Բանակցությունները կարող են կրկին անցկացվել Աբու Դաբիում։               
 

ԱՄՆ Պետդեպի հայտարարությունը Ղարաբաղի վերաբերյալ

ԱՄՆ Պետդեպի հայտարարությունը Ղարաբաղի վերաբերյալ
22.06.2017 | 09:31

ԱՄՆ-ը մտահոգված է հրադադարի ռեժիմի վերջին խախումներով, որոնք հանգեցրել են բազմաթիվ զոհերի Լեռնային Ղարաբաղի շփման գծում։ Այս մասին ասվում է ԱՄՆ Պետդեպարտամենտի հայտարարության մեջ։


«Մենք կողմերին կոչ ենք անում խուսափել էսկալացիայից ու խրախուսել շփման գծում ու Հայաստանի եւ Ադրբեջանի միջազգային սահմանին լարվածության նվազմանն ուղղված միջոցառումների շտապ քննարկումը։
ԵԱՀԿ ՄԽ համանախագահները հունիսի 19-ի իրենց հայտարարության մեջ կողմերին կոչ են արել վերսկսել առարկայական ու քաղաքական կամքի վրա հիմնված բանակցություններ։ Համանախագահները շեշտել են, որ բանակցությունները միակ ուղին են, որը թույլ կտա երկարաժամկետ խաղաղություն ապահովել տարածաշրջանի ժողովրդի համար, որը սպասում է ու արժանի է առաջընթացի՝ հակամարտության կարգավորման գործընթացում։
ԱՄՆ-ն կշարունակի ինտենսիվ փոխգործակցել կողմերի հետ։ Մեր քաղաքականությունը, որն աջակցում են ՄԽ համանախագահները, կայանում է նրանում, որ արդարացի կարգավորումը պետք է հիմնված լինի միջզգային իրավունքի վրա, որը ներառում է Հելսինկյան ամփոփիչ ակտը։ Մասնավորապես ուժի չկիրառելու, տարածքային ամբողջականության ու ժողովուրդների ինքնորոշման իրավունքի սկզբունքների վրա»,- նշվում է հայտարարության մեջ։

Դիտվել է՝ 1309

Մեկնաբանություններ