Կրեմլը չեղարկել է ԱՄՆ փոխպետքարտուղար Թոմ Շենոնի և ՌԴ փոխարտգործնախարար Սերգեյ Ռյաբկովի հանդիպումը: Հունիսի 21-ին Ռուսաստանի ԱԳՆ-ն տարածել է Ռյաբկովի հայտարարությունը, որ հանդիպման չեղարկումը ԱՄՆ-ի կողմից Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցների սահմանման պատասխանն է:
Ռյաբկով-Շենոն հանդիպումը ծրագրված էր հունիսի 23-ին, Սանկտ Պետերբուրգում: Ռյաբկովն ասել է նաև, թե «իրավիճակը չի նպաստում երկխոսության այս փուլի անցկացմանը»: Հունիսի 20-ին ԱՄՆ-ի ֆինանսների նախարարությունն ընդլայնել էր Ռուսաստանի դեմ պատժամիջոցները՝ նոր ցանկում ներառելով Ռուսաստանի ընկերությունների և քաղաքացիների ևս 38 անուն: