Եվրոպան պատրաստ է Ռուսաստանի հետ բանակցություններին՝ հայտարարել է Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը։ Ակնկալվում է, որ ուկրաինական պատերազմում խաղաղություն հաստատելու շուրջ բանակցությունները շուտով կվերսկսվեն խորհրդականների մակարդակով՝ ՈՒկրաինայի, Ռուսաստանի, Եվրոպայի և Ամերիկայի Միացյալ Նահանգների մասնակցությամբ։ Բանակցությունները կարող են կրկին անցկացվել Աբու Դաբիում։               
 

Լեհաստանում արգելվեց կոմունիստական քարոզչությունը

Լեհաստանում արգելվեց կոմունիստական քարոզչությունը
22.06.2017 | 23:35

Լեհաստանի Սեյմը այսօր կողմ քվեարկեց օրենքի փոփոխությանը, որն արգելում է կոմունիստական քարոզչությունը կամ տոտալիտար այլ կարգերի անվանումների օգտագործումը շենք-շինությունների համար: Օրենքն արգելում է խորհրդային դարաշրջանի արձանների՝ այդ թվում Կարմիր բանակի արձանները:


408 պատգամավոր կողմ է քվեարկել, 7-ը՝ դեմ, 15-ը՝ ձեռնպահ: Օրենքում նշվում է, որ արձաններն ու նմանատիպ այլ կառույցներ «չեն կարող հիշատակի տուրք մատուցել կոմունիզմը կամ այլ տոտալիտար կարգ խորհրդանշող անձանց, կազմակերպություններին, իրադարձություններին կամ թվականներին»:
Լեհաստանի տարածքում 469 նման կառույց կա, 250-ը նվիրված է Կարմիր բանակին: Լեհ օրենսդիրներն առաջարկում են օրենսդրական փոփոխության ուժի մեջ մտնելուց հետո 12 ամսում ապամոնտաժել այդ կառույցները:

Դիտվել է՝ 1088

Մեկնաբանություններ