Եվրոպան պատրաստ է Ռուսաստանի հետ բանակցություններին՝ հայտարարել է Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը։ Ակնկալվում է, որ ուկրաինական պատերազմում խաղաղություն հաստատելու շուրջ բանակցությունները շուտով կվերսկսվեն խորհրդականների մակարդակով՝ ՈՒկրաինայի, Ռուսաստանի, Եվրոպայի և Ամերիկայի Միացյալ Նահանգների մասնակցությամբ։ Բանակցությունները կարող են կրկին անցկացվել Աբու Դաբիում։               
 

Ասադի հեռացումը Մակրոնի համար այլևս առաջնահերթ չէ

Ասադի հեռացումը Մակրոնի համար այլևս առաջնահերթ չէ
22.06.2017 | 23:38

Սիրիայի նախագահ Բաշար Ասադի հեռացումն այլևս Ֆրանսիայի առաջնահերթ պահանջը չէ՝ հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը: «Ես չեմ պահանջել, որ Բաշար Ասադի հրաժարականը նախնական պայման լինի, ոչ ոք ինձ չի ներկայացրել նրա հնարավոր օրինական ժառանգորդին»,- հայտարարել է Էմանուել Մակրոնը:

Ֆրանսիան փոխում է դիրքորոշումը սիրիական հակամարտության խաղաղ կարգավորման բանակցություններում: Նախկին նախագահ Ֆրանսուա Օլանդի պաշտոնավարման ժամանակ ֆրանսիացի դիվանագետները բազմիցս են պահանջել Ասադի անհապաղ հրաժարականը՝ համարելով վեցերորդ տարին պատերազմող Սիրիայում խաղաղության վերականգնման գլխավոր նախապայմանը: «Ես խորապես համոզված եմ, որ պետք է մշակել դիվանագիտական և քաղաքական ճանապարհային քարտեզ»,- լրատվամիջոցների հետ զրույցում ասել է Ֆրանսիայի նախագահը, շարունակելով. «Ահաբեկչական խմբավորումների դեմ վճռական պայքար, այդ նրանք են մեր թշնամիները: Որպեսզի մենք նրանց ոչնչացնենք, անհրաժեշտ է համագործակցություն, մասնավորապես, Ռուսաստանի հետ»:

Մի քանի ամիս առաջ Փարիզը Ռուսաստանին մեղադրում էր պատերազմական հանցագործությունների մեջ մեղադրվող ռեժիմին աջակցելու մեջ՝ հիշեցնում է France-Presse-ը: Ելիսեյան պալատի ղեկավարը կրկնել է «կարմիր գծի» մասին իր պնդումը, որի մասին խոսել էր ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպմանը. «Եթե սիրիական ռեժիմը կամ այլք քիմիական զենք կիրառեն, Ֆրանսիան պատրաստ է դրան պատասխանել իր օդուժի միջոցով»:

Դիտվել է՝ 1176

Մեկնաբանություններ