Եվրոպան պատրաստ է Ռուսաստանի հետ բանակցություններին՝ հայտարարել է Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը։ Ակնկալվում է, որ ուկրաինական պատերազմում խաղաղություն հաստատելու շուրջ բանակցությունները շուտով կվերսկսվեն խորհրդականների մակարդակով՝ ՈՒկրաինայի, Ռուսաստանի, Եվրոպայի և Ամերիկայի Միացյալ Նահանգների մասնակցությամբ։ Բանակցությունները կարող են կրկին անցկացվել Աբու Դաբիում։               
 

Թբիլիսիում բացվել է Վացլավ Հավելի արձանը

Թբիլիսիում բացվել է Վացլավ Հավելի արձանը
22.06.2017 | 23:41

Թբիլիսիի կենտրոնում բացվել է Չեխիայի առաջին նախագահ Վացլավ Հավելի արձանը: Խորհրդային շրջանի հայտնի այլախոհ, դրամատուրգ, Չեխիայի նախագահ Հավելի արձանը տեղադրվել է Վակե թաղապետարանի շենքի հարևանությամբ:


Արարողությանը ներկա է եղել Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշիլին, նա Հավելին անվանել է «20-րդ դարի մեծանուն մտածողներից մեկը»: Միջոցառմանը մասնակցել է նաև աշխատանքային այցով Վրաստանում գտնվող Չեխիայի պաշտպանության նախարար Մարտին Ստրոպնիցը:

Դիտվել է՝ 1185

Մեկնաբանություններ