Սերժ Սարգսյանը կմնա մեր առաջնորդը նաև 2018-ից հետո՝ ԱԺ-ում կառավարության 2017-22 թվականների ծրագրի քննարկման ժամանակ հայտարարել է ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը:
«Մենք պետք է ազնիվ լինենք, մենք պետք է բարեխիղճ լինենք, մենք պետք է մարդասեր լինենք, մենք պետք է ամեն օր, ամեն րոպե մտածենք մեր ժողովրդի վաղվա մասին, վստահենք մեր կառավարությանն ու շարունակենք միասին կառուցել ապահով և անվտանգ Հայաստան, իրավունքի Հայաստան, արդարության և վստահության Հայաստան, որտեղ գերագույն արժեքը մարդն է: ՈՒստի, առաջարկում եմ հավանության արժանացնել այս կարևոր փաստաթուղթը վարչապետի կողմից իր եզրափակիչ ելույթում նշած փոփոխություններով՝ վստահ լինելով, որ մենք շարժվում ենք ճիշտ ճանապարհով, իսկ այս ծրագիրը բխում է մեր քաղաքացու և մեր երկրի շահերից»,-հայտարարել է ԱԺ նախագահը: Նրա խոսքով, սոցիալական, տնտեսական, արտաքին քաղաքական, պաշտպանության ոլորտի հարցերը հստակ ու պարզ ներկայացված են ծրագրում:
«Ընդդիմության հարցադրումները, թե ով է լինելու վարչապետը 2018-ին, շահարկումներ են, ոչ ավելին: Դա չէ գլխավորը, ինչպես նաև գլխավոր չէ, թե ինչ պաշտոն եմ զբաղեցնելու ես: Ես ծառայելու եմ իմ ժողովրդին այնտեղ, որտեղ օգտակար կլինեմ»: