Երեկ ամերիկյան կողմի նախաձեռնությամբ հեռախոսազրույց է կայացել ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնի և ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի միջև, փոխանցում է ՌԴ ԱԳՆ-ն: Լավրովը «մատնանշել է Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցներով ճնշման փորձերի պատրանքայնությունը»:
Նման գործողությունները լրջորեն վտանգում են առանց այդ էլ բարդ շրջան ապրող ռուս - ամերիկյան հարաբերությունների ամբողջ համալիրը՝ ասված է ՌԴ ԱԳՆ հաղորդագրությունում: Լավրովը ասել է, որ Մոսկվայում սպասում են Վաշինգտոնին փոխանցված՝ հարաբերությունների կարգավորման Ռուսաստանի առաջարկների պատասխանին: Երկու երկրների արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները քննարկել են նաև Սիրիայի, ՈՒկրաինայի խնդիրները: