Եվրոպան պատրաստ է Ռուսաստանի հետ բանակցություններին՝ հայտարարել է Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը։ Ակնկալվում է, որ ուկրաինական պատերազմում խաղաղություն հաստատելու շուրջ բանակցությունները շուտով կվերսկսվեն խորհրդականների մակարդակով՝ ՈՒկրաինայի, Ռուսաստանի, Եվրոպայի և Ամերիկայի Միացյալ Նահանգների մասնակցությամբ։ Բանակցությունները կարող են կրկին անցկացվել Աբու Դաբիում։               
 

Լիտվայի շուկայում հայկական նոր արտադրատեսակներ կլինեն

Լիտվայի շուկայում հայկական նոր արտադրատեսակներ կլինեն
23.06.2017 | 14:12

ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանն ընդունել է Հայաստանում Լիտվայի դեսպան պարոն Էրիկաս Պետրիկասին՝ քննարկելու Հայաստանի և Լիտվայի միջև տնտեսական փոխգործակցությունը:


«ՈՒրախությամբ պետք է արձանագրեմ, որ Հայաստանի և Լիտվայի միջև առևտրաշրջանառությունը տարեցտարի աճում է, բայց դեռ շատ աշխատանք ունենք անելու։ ՈՒրախ եմ նաև Լիտվայի շուկայում նոր հայկական արտադրատեսակներ տեսնել»,- նշել է դեսպան Պետրիկասը։ Նախարար Սուրեն Կարայանը Լիտվայի դեսպանի հետ քննարկել է տնտեսության տարբեր ճյուղերում երկու երկրների համագործակցության հնարավորությունները: «Մեզ համար կարևոր է, որ մեր տնտեսական համագործակցությունը համապատասխանի մեր երկրների բարեկամական հարաբերություններին։ Այո, դեռևս մեծ չիրացված ներուժ կա, որի ուղղությամբ կկենտրոնացնենք մեր ջանքերը»,- նշել է Սուրեն Կարայանը։


Հանդիպման ընթացքում հատուկ անդրադարձ է կատարվել երկկողմ զբոսաշրջության զարգացմանը։ Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարը Լիտվայի դեսպանի հետ քննարկել է հայ-լիտվական միջկառավարական հանձնաժողովի նիստի կազմակերպմանն առնչվող հարցեր։

Դիտվել է՝ 1365

Մեկնաբանություններ