Եվրահանձնաժողովի նախագահ Ժան Կլոդ Յունկերը Բրյուսելում ընթացող ԵՄ գագաթնաժողովում հայտարարել է, որ Մեծ Բրիտանիայի նախնական հավաստիացումը, որ ԵՄ քաղաքացիները կկարողանան Brexit-ից հետո ևս մնալ Մեծ Բրիտանիայում, բավարար չէ՝ հայտնում է BBC-ն: Գագաթնաժողովի երկրորդ օրը նրան հարցրել են` հասկացե՞լ է, թե հատկապես ինչի է ուզում հասնել Լոնդոնը Brexit-ի արդյունքում: Այդ հարցին նա պատասխանել է «ոչ»: Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյն իր ելույթում ասել է, որ ԵՄ քաղաքացին, որն ապրել է Բրիտանիայում 5 տարի, նոր ներգաղթյալի կարգավիճակ կստանա, նրան հասանելի կլինեն կրթությունը, բուժօգնությունը, սոցիալական արտոնությունները:
Նա ասել է, որ մարդիկ արժանի են, որ վստահ լինեն իրենց վաղվա օրվան: Սակայն Յունկերը իր հերթին հայտարարել է, որ նրանք շատ ավելիին են արժանի: Թերեզա Մեյը նշել է, որ իր առաջարկը կգործի միայն այն դեպքում, եթե նույնպիսի իրավունքներ տրվեն ԵՄ-ում բնակվող Մեծ Բրիտանիայի քաղաքացիներին: Սակայն, պարզ չէ, թե երբվանից է հաշվարկվելու հնգամյա ժամկետը: