ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն արաբական երկրներին հաշտեցնելու նպատակով մտադիր է գագաթնաժողով գումարել՝ հաղորդել է Fox News-ը:
Նպատակն է՝ համոզել մի շարք երկրների հրաժարվել Կատարի հետ դիվանագիտական հարաբերությունները խզելուց։ «Վերջին 40 տարիներին նման բան չի եղել: Նախագահը փորձում է դա անել՝ ճշտել իրավիճակը»,- հայտնել են Սպիտակ տանը։