Եվրոպան պատրաստ է Ռուսաստանի հետ բանակցություններին՝ հայտարարել է Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը։ Ակնկալվում է, որ ուկրաինական պատերազմում խաղաղություն հաստատելու շուրջ բանակցությունները շուտով կվերսկսվեն խորհրդականների մակարդակով՝ ՈՒկրաինայի, Ռուսաստանի, Եվրոպայի և Ամերիկայի Միացյալ Նահանգների մասնակցությամբ։ Բանակցությունները կարող են կրկին անցկացվել Աբու Դաբիում։               
 

Հերմինե Նաղդալյան. ԵԽԽՎ-ն ուժ կգտնի քաղաքական այս ճգնաժամից դուրս գալու

Հերմինե Նաղդալյան. ԵԽԽՎ-ն ուժ կգտնի քաղաքական այս ճգնաժամից դուրս գալու
26.06.2017 | 23:52

Հունիսի 26-ին Ստրասբուրգում աշխատանքներն է սկսել ԵԽԽՎ նստաշրջանը, որին մասնակցում է ԱԺ պատվիրակությունը: ԵԽԽՎ պատվիրակները քննարկել են ԵԽԽՎ նախագահ Պեդրո Ագրամունտի հրաժարականի հարցը: Բարդությունն այն է, որ ԵԽԽՎ կանոնակարգում չկա հետկանչի դրույթ, իսկ Ագրամունտը հրաժարական չի տալիս: ԵԽԽՎ պատվիրակները որոշել են փոխել կառույցի կանոնակարգը:

ԱԺ պատվիրակության անդամ Հերմինե Նաղդալյանը նստաշրջանում իր ելույթում ասել է. «Այսօր մեկնարկեց ԵԽԽՎ հերթական նստաշրջանը, որը բոլորովին էլ հերթական բնույթ չունի և ներքին մեծ լարում ունի: Ըստ պատվիրակների շրջանում տարածված կարծիքի՝ այսօր ամբողջ եվրոպական հանրության ուշադրությունը ԵԽԽՎ գործընթացների վրա է կենտրոնացած՝ արդեն մի քանի ամիս տևող կոռուպցիոն սկանդալի պատճառով: Այստեղ, կարծում եմ, արդեն իրավացիորեն կարելի է օգտագործել հերթական բառը, քանի որ մեր Վեհաժողովը վերջին ամիսներին անընդհատ ցնցվում է սկանդալներից: Շուրջ 60 տարի առաջ հիմնադրելով ԵԽԽՎ-ն, ստեղծելով նրա կանոնադրական հիմքերը՝ հիմնադիր-հայրերը չեն մտածել և չեն նախատեսել իրավական մեխանիզմներ որևէ տրամաչափի պաշտոնյաների հետկանչի, որևէ պատճառաբանութամբ՝ վստահությունը կորցնելու, օրենքի կամ կանոնակարգի խախտումներ թույլ տալու, բարոյական կամ իրավական նորմեր խախտելու հիմքով, շահերի բախում ունենալու և այլն: Այսօր լիագումար նիստում իմ ելույթի ժամանակ ևս խոսել եմ այդ մասին, ասելով, որ ըստ երևույթին, մեր Վեհաժողովի հիմնադիրները և հետագայում բարեփոխումներ նախաձեռնողները երբևէ չեն պատկերացրել, որ այսպիսի նահանջ կարող է լինել եվրոպական հիմնական արժեքներից, որ այսպես կզոհաբերվեն իդեալներն ու չափանիշները, որ տարբեր երկրներում իրավունքի գերակայության կամ կոռուպցիայի դեմ պայքարի կոչեր անողները իրենք մի օր սեփական դիրքերը կօգտագործեն՝ իրենց օրենքներից վեր դասելով կամ կոռուպցիոն սխեմաներ իրականացնելով և կոռուպցիոն սկանդալների մեջ թաղված լինելով: Բայց այն իրավիճակը, որ այսօր կա, հույս և հավատ է ներշնչում, որ եվրոպական այս խոշորագույն կազմակերպությունը կգտնի իր մեջ ուժ՝ քաղաքական այս ճգնաժամից դուրս գալու, ինքնամաքրվելու համար, ազատվելու կոռռուպցիոն աղտից և առողջացվելու: Առաջին հերթին այդ հույսը նրանից է, որ կան Վեհաժողովի կազմում բավական թվով մարդիկ, ովքեր վճռական են և պահանջատեր, նրանք այսօր հանդես են գալիս, հիմնականում, բարոյական կոչերով՝ ջենթլմենություն, պատվի մարդու պահվածք ցուցաբերելու, ձեռքբերված պայմանավորվածությոունները կատարելու և այլն, մի խոսքով չունենալով իրավական գործիքներ, փորձում են բարոյական ճնշումներով հարցը լուծել, կամ փոխարինել իրավական մոտեցումը քաղաքական մոտեցումով: Սակայն, դրան զուգահեռ, վերջին ամիսներին նախաձեռնվել է նաև իրավական հիմքերի բացը լրացնելու աշխատանք և արդեն իսկ սեղանին կամ լիագումար օրակարգում է տ. Լիլիան Մորի-Պասկիոյի զեկույցի նախագիծը Վեհաժողովում հաշվետվողականության սկզբունքի՝ իմպլեմենտացիայի մասին: Այդ նախագիծը քննարկվելու է վաղը առավոտյան, մենք ժամանակին շատ ակտիվ ենք եղել դրա հարցում, հիմա էլ պատրաստել ենք առաջարկներ և ելույթներ, մասնավորապես, ես իմ ելույթում նույնպես առաջարկներ պիտի անեմ կանոնակարգի փոփոխությունների նպատակով»:

Դիտվել է՝ 2638

Մեկնաբանություններ