Հունիսի 26-ին, ժամը 3-ին հաղորդում է ստացվել, որ ժամը 2-ին դիմակավորված անհայտ անձը օդամղիչ ատրճանակով մուտք է գործել Գայի պողոտայում գտնվող սուպերմարկետներից մեկը, մոտեցել դրամարկղին և պահանջել զենքի սպառնալիքով բացել այն:
Սուպերմարկետի անվտանգության աշխատակիցները կանխել են հարձակումը, վերցրել ատրճանակը, որից հետո անհայտ անձը դիմել է փախուստի: Ձեռնարկվում են միջոցառումներ նշված անձի ինքնությունը պարզելու և նրան հայտնաբերելու ուղղությամբ: