Եվրոպան պատրաստ է Ռուսաստանի հետ բանակցություններին՝ հայտարարել է Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը։ Ակնկալվում է, որ ուկրաինական պատերազմում խաղաղություն հաստատելու շուրջ բանակցությունները շուտով կվերսկսվեն խորհրդականների մակարդակով՝ ՈՒկրաինայի, Ռուսաստանի, Եվրոպայի և Ամերիկայի Միացյալ Նահանգների մասնակցությամբ։ Բանակցությունները կարող են կրկին անցկացվել Աբու Դաբիում։               
 

Վարդան Արամյան. Շարունակելու ենք պարտք վերցնել

Վարդան Արամյան. Շարունակելու ենք պարտք վերցնել
27.06.2017 | 00:07

ԱԺ-ում քննարկվում է բյուջեի կատարողականը: ՀՅԴ-ական պատգամավոր Արմենուհի Կյուրեղյանը մտահոգված էր պետական պարտքի աճով:


«Ինչքա՞ն շատ և մինչև ե՞րբ հնարավոր է պարտք վերցնել»,- խորհրդարանում «ՀՀ 2016 թ. պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվության ժամանակ ՀՀ ֆինանսների նախարարին հարց ուղղեց պատգամավորը: Նախարարը պարզաբանեց, որ իր զեկույցում ներկայացված ցուցանիշները հարաբերական են, երբ խոսվում է պետական պարտքի մասին, պիտի համեմատել ՀՆԱ-ի հետ: «Անվանական առումով պարտքի մեծացումը խնդիր չէ: Եթե եկամուտներդ չի հերիքում, որ ծախսերդ կատարես, պիտի պարտք վերցնես: Մենք շարունակելու ենք պարտք վերցնել»,- ընդգծեց նախարարը՝ հավելելով, որ պարտքը պետք է տնտեսական աճ գրանցելու համար:


«Եթե ես կարողանում եմ այնպես աշխատել, որ ինձ մոտ տնտեսական աճն ավելի լինի, քան՝ պարտքը, պիտի պարտք վերցնեմ: Պարտք- ՀՆԱ ցուցանիշը պետք է կայունանա շնորհիվ ՀՆԱ-ի աճի: Հունաստանի ձախողումը չպիտի կրկնենք: Հունաստանը առանց ռեֆորմ անելու գնաց պարտքի կտրուկ կրճատման, ու սա ավելի խորացրեց իրավիճակը: Ճիշտ քաղաքականությունը պարտք վերցնելն է, շեշտադրումը կապիտալ ծախսերի վրա պետք է լինի, ընթացիկ ծախսերն էլ պիտի վերաիմաստավորել»,- հավելեց նա:

Դիտվել է՝ 1306

Մեկնաբանություններ