Եվրոպան պատրաստ է Ռուսաստանի հետ բանակցություններին՝ հայտարարել է Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը։ Ակնկալվում է, որ ուկրաինական պատերազմում խաղաղություն հաստատելու շուրջ բանակցությունները շուտով կվերսկսվեն խորհրդականների մակարդակով՝ ՈՒկրաինայի, Ռուսաստանի, Եվրոպայի և Ամերիկայի Միացյալ Նահանգների մասնակցությամբ։ Բանակցությունները կարող են կրկին անցկացվել Աբու Դաբիում։               
 

Վարդան Արամյան. Ընթացիկ ծախսերի մասով կամաց-կամաց գոտիները պետք է ձգել

Վարդան Արամյան. Ընթացիկ ծախսերի մասով կամաց-կամաց գոտիները պետք է ձգել
27.06.2017 | 00:08

«ՀՀ 2016 թ. պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվության ժամանակ ՀՀԿ-ական պատգամավոր Ռուզաննա Մուրադյանը հետաքրքրվեց՝ եթե ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանի զեկույցում ներկայացված ծախսերը ճիշտ և արդարացված են, պետբյուջեի ծախսերի կառուցվածքը թո՞ւյլ է տալիս մտածել, որ դժվարությունները հաղթահարելու ենք և մոտ ապագայում արագ տնտեսական աճ ենք ունենալու:

«Կարող ենք հավակնել, բայց իրագործելիության տեսանկյունից բարդ է լինելու»,- նշեց նախարարը՝ ասելով, որ տնտեսական աճի համար կապիտալ ծախսեր են անհրաժեշտ:
Արամյանը նկատեց, որ թեև ծախսերի կրճատումը անկման ժամանակաշրջանում վատ է, բայց ծախսերի վերաիմաստավորում պիտի լինի. «2016-ին մենք կապիտալ ծախսերը նույնիսկ գերակատարել ենք, որպեսզի կարողանանք օգնել տնտեսությանը և 2017 -ին ավելի բարձր աճի հավակնենք»: Նրա խոսքով՝ ծախսերի կառուցվածքը ապագա տարիներին գլոբալ առումով պետք է փոխվի. «Ընթացիկ ծախսերի մասով կամաց-կամաց գոտիները պետք է ձգել»:

Դիտվել է՝ 2074

Մեկնաբանություններ