Մեծ Բրիտանիայի իշխող պահպանողական կուսակցությունն ու Հյուսիսային Իռլանդիայի դեմոկրատական յունիոնիստական կուսակցությունը երկու շաբաթ շարունակված բանակցություններից հետո համաձայնության են եկել կառավարության ձևավորման շուրջ: Համայնքների պալատում 10 պատգամավոր ունեցող օլսթերցի յունիոնիստները այսօր կնքված համաձայնագրով պարտավորվում են աջակցել պահպանողականներին կարևորագույն քվեարկությունների ընթացքում: Երկու կուսակցությունները զերծ են մնում ֆորմալ կոալիցիայի ձևավորումից: