Եվրոպան պատրաստ է Ռուսաստանի հետ բանակցություններին՝ հայտարարել է Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը։ Ակնկալվում է, որ ուկրաինական պատերազմում խաղաղություն հաստատելու շուրջ բանակցությունները շուտով կվերսկսվեն խորհրդականների մակարդակով՝ ՈՒկրաինայի, Ռուսաստանի, Եվրոպայի և Ամերիկայի Միացյալ Նահանգների մասնակցությամբ։ Բանակցությունները կարող են կրկին անցկացվել Աբու Դաբիում։               
 

Շվեյցարական Ալպերում՝ Կիպրոսի հակամարտության կարգավորման բանակցություններ

Շվեյցարական Ալպերում՝ Կիպրոսի հակամարտության կարգավորման բանակցություններ
29.06.2017 | 10:48

Շվեյցարական Ալպերում սկսվել են Կիպրոսի հակամարտության կարգավորմանն ուղղված ներկայացուցչական բանակցությունները, որոնց մասնակցում են Կիպրոսի նախագահ Նիկոս Անաստասիադեսը, կղզու թուրքական մասի առաջնորդ Մուստաֆա Աքընչին, Հունաստանի և Թուրքիայի արտաքին գործերի նախարարները, Կիպրոսի հարցով ՄԱԿ-ի բանագնացը և ԵՄ բարձրաստիճան պաշտոնյաներ:

Ավելի քան 40 տարի Կիպրոսը բաժանված է երկու մասի՝ հունական և թուրքական՝ 1974-ին թուրքական զորքերի ներխուժման հետևանքով:
Բանակցությունները լավ հնարավորություն են համարվում երկարատև հակամարտությունը կարգավորելու համար: ՄԱԿ-ի բանագնաց Էսպեն Բարտ Էյդեն ասել է, որ հանդիպումը ամենալավ հնարավորությունն է Կիպրոսի վերամիավորման խնդիրը լուծելու համար, բայց նշել է, որ հնարավոր է վերջին հանդիպումը չէ, քանի որ մի շարք հարցերում կողմերի տարաձայնությունները պահպանվում են:


Հիմնական տարաձայնությունները վերաբերում են կառավարմանը և անվտանգությանը: Կիպրոսի թուրքերը պահանջում են, որ վերամիավորված Կիպրոսի նախագահը ռոտացիոն կարգով փոխվի, իսկ հունական կողմը պահանջում է, որ Թուրքիան ամբողջությամբ դուրս բերի Կիպրոսում տեղակայված իր 30- հազարանոց զորքը և երաշխիքներ տա, որ ապագայում ներխուժում չի լինի:

Դիտվել է՝ 1521

Մեկնաբանություններ