«Զվարթնոց» միջազգային օդանավակայանում հունիսի 28-ին տեղի է ունեցել Դամասկոս-Երևան-Դամասկոս երթուղու պաշտոնական բացումը:
Չվերթի բացմանը ներկա էին Սիրիայում Հայաստանի դեսպան Արշակ Փոլադյանը, Հայաստանում Սիրիայի Արաբական Հանրապետության գործերի ժամանակավոր հավատարմատար Իսսամ Նայալը, պատվավոր հյուրեր:
ՀՀ կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությունը «Շամ ՈՒինգս» ավիաընկերությանը Դամասկոս- Երևան-Դամասկոս երթուղով թռիչքներ իրականացնելու թույլտվություն էր տրամադրել: Չվերթերը կիրականացվեն շաբաթական մեկ անգամ՝ յուրաքանչյուր չորեքշաբթի: