Եվրոպան պատրաստ է Ռուսաստանի հետ բանակցություններին՝ հայտարարել է Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը։ Ակնկալվում է, որ ուկրաինական պատերազմում խաղաղություն հաստատելու շուրջ բանակցությունները շուտով կվերսկսվեն խորհրդականների մակարդակով՝ ՈՒկրաինայի, Ռուսաստանի, Եվրոպայի և Ամերիկայի Միացյալ Նահանգների մասնակցությամբ։ Բանակցությունները կարող են կրկին անցկացվել Աբու Դաբիում։               
 

Հայաստանն ու ԱՄՆ-ն քննարկում են երկու նախագահների հանդիպումը

Հայաստանն ու ԱՄՆ-ն քննարկում են երկու նախագահների հանդիպումը
29.06.2017 | 10:50

ԱՄՆ-ի ու Հայաստանի դիվանագետները քննարկում են երկու երկրների նախագահների հանդիպումը, որի օրը հայտնի կդառնա ԱԳ նախարարների հանդիպումից հետո՝ ասել է ԱՄՆ-ում Հայաստանի դեսպան Գրիգոր Հովհաննիսյանը։ «Դե, իհարկե, որևէ մի փուլում անհրաժեշտ կլինի կազմակերպել (նախագահների հանդիպումը)… Հայաստանում գործընթացներ են տեղի ունենում։ Մենք խորհրդարանական հանրապետություն ենք դառնում։ Անհրաժեշտ կլինի ԱՄՆ-ի մեր գործընկերներին, երկրի ղեկավարությանը՝ ամենաբարձր մակարդակով, իրազեկել այդ մասին»,- ասել է նա։ Հովհաննիսյանը նշել է, որ արդեն պետք է պատրաստվել ու սկզբի համար ԱԳ նախարարների հանդիպում կազմակերպել։


«Կպատրաստենք օրակարգը։ Եվ, հավանաբար, դրանից հետո կպատրաստենք հանդիպում նախագահների մակարդակով։ Իհարկե, ես շատ կցանկանայի, բայց ամեն ինչ կախված է նրանից, թե նախարարներն ինչպես կպայմանավորվեն»,- հստակեցրել է նա՝ նշելով, որ ԱԳ նախարարների հանդիպման օրը դեռ հայտնի չէ։

Դիտվել է՝ 1595

Մեկնաբանություններ