Եվրոպան պատրաստ է Ռուսաստանի հետ բանակցություններին՝ հայտարարել է Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը։ Ակնկալվում է, որ ուկրաինական պատերազմում խաղաղություն հաստատելու շուրջ բանակցությունները շուտով կվերսկսվեն խորհրդականների մակարդակով՝ ՈՒկրաինայի, Ռուսաստանի, Եվրոպայի և Ամերիկայի Միացյալ Նահանգների մասնակցությամբ։ Բանակցությունները կարող են կրկին անցկացվել Աբու Դաբիում։               
 

Հերմինե Նաղդալյան. Առաջին դասը մեր ադրբեջանցի գործընկերների համար է՝ ոչ ոք չի ցանկանում լսել ու հավատալ նրանց, ովքեր այդքան ստում են

Հերմինե Նաղդալյան. Առաջին դասը մեր ադրբեջանցի գործընկերների համար է՝ ոչ ոք չի ցանկանում լսել ու հավատալ նրանց, ովքեր այդքան ստում են
29.06.2017 | 18:06

Ստրասբուրգում ԵԽԽՎ նստաշրջանում չորեքշաբթին նվիրված էր փախստականների ու միգրանտների խնդիրներին: ԱԺ պատվիրակության անդամ Հերմինե Նաղդալյանը քննարկման ժամանակ իր ելույթում արձանագրել է, որ ԵԽԽՎ-ում փախստականների հարցով կազմակերպված մեծ քննարկումները ևս մեկ ապացույց են, որ այդ բարդ հարցը մնում է արդիական ու տագնապահարույց:

«Նախ ուզում եմ իմ շնորհակալությունը հայտնել զեկուցող պարոն Գուվոնին կատարած բարձրամակարդակ աշխատանքի համար: Սա բարդ թեմա է: Զեկույցում մենք տեսնում ենք հոգատար ու անհանգիստ միտք, տեղեկատվության շատ մեծ քանակ և էական առաջարկներ, տարբեր երկրների առաջավոր փորձի բազում օրինակներ, որ իրավամբ կարելի է անվանել «դասեր քաղաքական գործիչների համար»: Բայց առաջին դասը մեր ադրբեջանցի գործընկերների համար է՝ ոչ ոք չի ցանկանում լսել ու հավատալ նրանց, ովքեր այդքան ստում են: Թույլ տվեք ձեզ հետ կիսել մեր մտահոգությունները Սիրիայում ռազմական կոնֆլիկտի ու առճակատման պատճառով: Մենք կարող ենք տարբեր տեսակետներ ունենալ հիմնարար պատճառների, խնդրի լուծման դինամիկայի ու միջոցների վերաբերյալ, բայց պետք է միասնական լինենք մարդասիրության հարցերում: Այս 5-ամյա ողբերգությունը 22 միլիոն մարդու դարձրել է ներքին տեղահանված երկրի ներսում և փախստական երկրից՝ հանուն ընտանիքի փրկության:


Բռնությունը Մերձավոր Արևելքում անմասն չթողեց և հայերին Սիրիայում, Իրաքում և այլ վայրերում, բազում հայեր զոհվեցին ահաբեկչական հարձակումներից: Զանգվածային ավերածությունները ոչնչացրին հայկական բնակավայրերը, եկեղեցիները, դպրոցներն ու մշակութային հաստատությունները: Պաշտոնական տվյալներով՝ Հայաստանում հանգրվանել են 22 000 սիրիացի փախստականներ (6000 ընտանիք): Հայաստանը Եվրոպայում բնակչության մեկ շնչին բաժին ընկնող հաշվով Գերմանիայից ու Շվեդիայից հետո երրորդ երկիրն է սիրիացի փախստականներ ընդունած: Հայաստանի կառավարությունը փախստականների ինտեգրումը երկրի սոցիալ-տնտեսական կյանքին իր օրակարգի գերակայություններից է դարձրել: Հաշվի առնելով գլոբալ սոցիալ-տնտեսական պրոբլեմները, որոնց բախվում է Հայաստանը համարյա երկու տասնամյակ նախ և առաջ հարևան երկրների տրանսպորտային շրջափակման պատճառով և գլոբալ տնտեսական ճգնաժամի բացասական հետևանքները, փախստականների պահանջները բավարարելու համար անհրաժեշտ ռեսուրսների հատկացումը բավականին ծանր բեռ է մեր երկրի համար: Մենք ողջունում ենք ԵՄ վերջերս ընդունած որոշումը Սիրիայի վստահության հիմնադրամի վերաբերյալ, որով Հայաստանին լրացուցիչ ֆինանսական օգնություն է հատկացվում սիրիացի փախստականների աջակցության համար: Այս առումով Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հանրահայտ հայտարարությունը՝ «Մենք դա կարող ենք հաղթահարել» մեզնից շատերի համար ոգևորության աղբյուր է դարձել: Ինչպես դիպուկ նկատված է զեկույցում՝ այն դեպքերում, երբ կարճ ժամանակում մեծ թվով փախստականներ են գալիս, ծագում են առաջնային խնդիրներ, որոնցից են բնակարանով ապահովելը, բուժսպասարկումը, կրթությունը և այլն: Դա նպաստում է նրանց կյանքի պայմանների կայունացմանը, նորմալ կենսապայմանների վերականգնմանը:


Իբրև բնակարանային պրոբլեմի լուծում Հայաստանի իշխանությունները դիտարկում են «Նոր Հալեպ» թաղամասի կառուցումը՝ փախստականների համար, եթե եվրոպացի դոնորներն աջակցեն: Փախստականներին օգնելու հաջորդ հնարավոր միջոցը պայմանների ստեղծումն է, որ նրանք կարողանան ստեղծել սեփական սոցիալական օգնության համակարգը: Մեր միջազգային գործընկերների աջակցությամբ մենք կարող ենք դիտարկել սոցիալական օգնության միջոցառումների դրամաշնորհների դրույքաչափերի սուբսիդավորումը: Այս ամենը վկայում է, որ մենք պարտավոր ենք միասնական լինել ստեղծված խնդիրները լուծելու մեր ջանքերի մեջ»:

Դիտվել է՝ 1690

Մեկնաբանություններ