Եվրոպան պատրաստ է Ռուսաստանի հետ բանակցություններին՝ հայտարարել է Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը։ Ակնկալվում է, որ ուկրաինական պատերազմում խաղաղություն հաստատելու շուրջ բանակցությունները շուտով կվերսկսվեն խորհրդականների մակարդակով՝ ՈՒկրաինայի, Ռուսաստանի, Եվրոպայի և Ամերիկայի Միացյալ Նահանգների մասնակցությամբ։ Բանակցությունները կարող են կրկին անցկացվել Աբու Դաբիում։               
 

Սերժ Սարգսյան. Կառավարության ներկայիս կազմը վայելում է իմ և մեր քաղաքական թիմի լիակատար վստահությունը

Սերժ Սարգսյան. Կառավարության ներկայիս կազմը վայելում է իմ և մեր քաղաքական թիմի լիակատար վստահությունը
29.06.2017 | 18:16

«Կառավարության ներկայիս կազմը՝ վարչապետ Կարեն Կարապետյանի գլխավորությամբ, վայելում է իմ և մեր ամբողջ քաղաքական թիմի լիակատար վստահությունը»,- հայտարարեց նախագահ Սերժ Սարգսյանը կառավարության այսօրվա նիստում։


«Որպես Հայաստանի նախագահ և ՀՀԿ ղեկավար, ինչպես նաև դուք բոլորդ, վստահ եմ, որ չունենք որևէ նախապաշարում։ Մենք պատրաստ ենք աշխատելու բոլոր կառուցողական ուժերի հետ գործադիր և օրենսդիր իշխանությունների շրջանակներում, տեղական ինքնակառավարման մարմիններում և անգամ նշված կառույցներից դուրս։ Նման համագործակցության համար մեր կողմից միակ նախապայմանն է քաղաքավարության և բարեկրթության նորմերի պահպանումը, ընդ որում, ընդգծեմ, որ քննադատությունը նշածս նորմերի խախտում չենք համարում, հատկապես եթե կառուցողական է և նպատակ ունի բարելավելու վիճակը»,- ասաց Սերժ Սարգսյանը։


Անդրադառնալով կառավարության 2017-22-ի ծրագրի իրագործմանը՝ նախագահը նշեց, որ թափանցիկությունը լինելու է գործունեության կարևորագույն չափանիշներից մեկը։ «Այն պետք է լինի ոչ միայն աշխատաոճ, այլև Հայաստանի Սահմանադրության վերափոխված պահանջներին համապատասխանելու և նոր քաղաքական մշակույթ ձևավորելու մեր ընդհանուր ջանքը։ Ձեզնից յուրաքանչյուրն անձամբ պետք է չափանիշներ սահմանի և օրինակ ծառայի ուրիշների համար, ձեզնից է կախված ոչ միայն ձեզ վստահված ոլորտի, այլև մեր ընդհանուր առաջընթացը։ Դուք եք սահմանելու այդ առաջընթացի դինամիզմն ու տեմպը»,- ասաց նախագահը։

Դիտվել է՝ 1362

Մեկնաբանություններ