Եվրոպան պատրաստ է Ռուսաստանի հետ բանակցություններին՝ հայտարարել է Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը։ Ակնկալվում է, որ ուկրաինական պատերազմում խաղաղություն հաստատելու շուրջ բանակցությունները շուտով կվերսկսվեն խորհրդականների մակարդակով՝ ՈՒկրաինայի, Ռուսաստանի, Եվրոպայի և Ամերիկայի Միացյալ Նահանգների մասնակցությամբ։ Բանակցությունները կարող են կրկին անցկացվել Աբու Դաբիում։               
 

ՄԱԿ-ի խաղաղապահական բյուջեն կրճատվել է 500 հազար դոլարով

ՄԱԿ-ի խաղաղապահական բյուջեն կրճատվել է 500 հազար դոլարով
29.06.2017 | 18:23

ՄԱԿ-ում ԱՄՆ-ի մշտական ներկայացուցչությունը հայտնել է, որ կառույցի խաղաղապահ գործողությունների բյուջեն կրճատվել է ավելի քան կես միլիոն դոլարով։ «ԱՄՆ-ի ջանքերը հանգեցրին նրան, որ ՄԱԿ-ի բյուջետային կոմիտեն զգալիորեն կրճատեց խաղաղապահ գործունեության ամենամյա բյուջեն ավելի քան կես միլիոն դոլարով՝ ՄԱԿ-ին դրդելով իր մանդատներն ավելի արդյունավետ կատարելու»,- ասված է ներկայացուցչության հաղորդագրության մեջ:


Խաղաղապահ գործողությունների համար ՄԱԿ-ի ծախսերը կազմում են 7,9 միլիարդ դոլար, որի 28,5 տոկոսը բաժին է ընկնում ԱՄՆ-ին: Նախագահ Դոնալդ Թրամփն ավելի վաղ հայտարարել է, որ վճարները պետք է կազմեն ոչ ավելի, քան 25 տոկոս։

Դիտվել է՝ 1905

Մեկնաբանություններ