Այսօր Հայաստանի հյուսիսային առանձին շրջաններում և Երևանում երեկոյան ժամերին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Հուլիսի 1-4-ին երկրի տարածքում սպասվում է առանց տեղումների եղանակ: Օդի ջերմաստիճանը այսօր կնվազի 2-3 աստիճանով, այնուհետև նույնքան կբարձրանա:
ՈՒլտրամանուշակագույն ճառագայթման ինդեքսը այսօր կանխատեսվում է 7, որի դեպքում խորհուրդ է տրվում ժամը 11-15-ը խուսափել արեգակի ուղիղ ճառագայթներից: