Եվրոպան պատրաստ է Ռուսաստանի հետ բանակցություններին՝ հայտարարել է Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը։ Ակնկալվում է, որ ուկրաինական պատերազմում խաղաղություն հաստատելու շուրջ բանակցությունները շուտով կվերսկսվեն խորհրդականների մակարդակով՝ ՈՒկրաինայի, Ռուսաստանի, Եվրոպայի և Ամերիկայի Միացյալ Նահանգների մասնակցությամբ։ Բանակցությունները կարող են կրկին անցկացվել Աբու Դաբիում։               
 

ԱԳՆ-ն 304,8 մլն դրամ է վերադարձրել բյուջե

ԱԳՆ-ն 304,8 մլն դրամ է վերադարձրել բյուջե
30.06.2017 | 15:13

2016-ին ԱԳՆ-ի բյուջեի կատարողականը կազմել է 97,9 տոկոս, խորհրդարանում «ՀՀ 2016 թ. պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվության ժամանակ ասաց ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը: «Հատկացված բյուջեի խնայողությունների արդյունքում 304,8 մլն դրամ է տնտեսվել և փոխանցվել պետբյուջե»,- ասաց նախարարը: Նա նշեց, որ անցյալ տարի ԱԳՆ-ի պարտքը միջազգային կազմակերպություններին կազմել է 2 մլրդ 420 մլն 167 հազար դրամ:


«Ոչ միայն տարեկան անդամավճարներն ենք վճարում, այլև մարում ենք անցած տարիներից կուտակված պարտքը, որը դեռևս 1998-ից ունենք: 9 տարի առաջ պարտքը կազմում էր 9 մլն 200 հազար դոլար, իսկ հիմա մոտ հինգ անգամ պակասել է»,- նշեց նախարարը: Նա նկատեց, որ նախորդ տարի հնարավոր էր մարել պարտքը բյուջե վերադարձրած 304,8 մլն դրամի շնորհիվ, բայց դա հնարավոր չէր, քանի որ տարեկան հստակ սահմանված չափ կա, որով պետք է մարվի պարտքը:

Դիտվել է՝ 1706

Մեկնաբանություններ