Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանը Համբուրգում հուլիսի 7-8-ին G20 գագաթնաժողովի ժամանակ ելույթ չի ունենա հայրենակիցների առաջ: Գերմանիայի կառավարության որոշման մասին հայտնել է ԳԴՀ-ի ԱԳ նախարար Զիգմար Գաբրիելը, փոխանցում է DW.com-ը։ Ըստ նրա՝ թուրքական կողմը պաշտոնական հայտ էր ներկայացրել Համբուրգում Էրդողանի ելույթի թույտվության համար:
«ԳԴՀ-ի կառավարությունը չի ցանկանում, որ այստեղ բնակվող թուրքերին և Թուրքիայից ժամանածներին սադրեն»,- բացատրել է ԱԳ նախարարը: