Այս պահին ՌԴ և ԱՄՆ նախագահներ Վլադիմիր Պուտինի և Դոնալդ Թրամփի առանձին հանդիպում կազմակերպելու ուղղությամբ աշխատանքներ չեն տարվում՝ ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:
«Եթե խոսենք առանձին հանդիպման կազմակերպման մասին, աշխատանքներ դեռ չեն իրականացվում»,- ասել է նա և ընդգծել է, որ նախագահներն «ամեն դեպքում» կհանդիպեն G20 գագաթնաժողովում: