ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը և ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը հեռախոսով քննարկել են «ռուս-ամերիկյան օրակարգի հրատապ հարցերը»՝ հայտնել է ՌԴ ԱԳ-ն: «Հունիսի 29-ին ամերիկյան նախաձեռնությամբ կայացել է ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի հեռախոսազրույցը ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնի հետ: Քննարկվել են ռուս-ամերիկյան օրակարգի հրատապ հարցերը»,- ասված է հաղորդագրության մեջ:
ՌԴ ԱԳ նախարարի և ԱՄՆ պետքարտուղարի հանդիպումը սպասվում է G-20-ի գագաթնաժողովի շրջանակներում, որը հուլիսի 7-8-ին տեղի է ունենալու Համբուրգում: