Բեռլինում հորդառատ անձրևների հետևանքով հայտարարվել է արտակարգ դրություն: Բնական աղետը հանգեցրել է մետրոյի կայանների մի հատվածի հեղեղմանը, Բեռլինյան գետնանցումի երկու ճյուղերում ամբողջովին դադարեցվել է շարժը:
Ջրհեղեղների հետևանքով փակվել է ավտոճանապարհ, որով օրական երթևեկում է 160 հազար մեքենա: