Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Էդվարդ Նալբանդյանի և Էլմար Մամեդյարովի հանդիպումը տեղի կունենա Ավստրիայում՝ հուլիսի 11-ին, հայտնում է РИА Новости-ին:
«Երկու երկրների ԱԳ նախարարներին առաջարկվել է հանդիպել ԵԱՀԿ անդամ երկրների ԱԳ նախարարների ոչ պաշտոնական հանդիպման շրջանակում, որը կկայանա հուլիսի 11-ին ավստրիական Մաուերբախ քաղաքում: Սպասվում է, որ ԼՂ հակամարտության կարգավորման գործում ներգրավված միջնորդները ևս կմասնակցեն հանդիպմանը»,- ասել է գործակալության զրուցակիցը:
Այսօր ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը չի բացառել հուլիսին Էլմար Մամեդյարովի հետ հանդիպման հնարավորությունը: