Եվրոպան պատրաստ է Ռուսաստանի հետ բանակցություններին՝ հայտարարել է Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը։ Ակնկալվում է, որ ուկրաինական պատերազմում խաղաղություն հաստատելու շուրջ բանակցությունները շուտով կվերսկսվեն խորհրդականների մակարդակով՝ ՈՒկրաինայի, Ռուսաստանի, Եվրոպայի և Ամերիկայի Միացյալ Նահանգների մասնակցությամբ։ Բանակցությունները կարող են կրկին անցկացվել Աբու Դաբիում։               
 

Էդվարդ Նալբանդյան. Անհնար է որևէ համաձայնության գալ և որոշում կայացնել առանց արցախյան կողմի

Էդվարդ Նալբանդյան. Անհնար է որևէ համաձայնության գալ և որոշում կայացնել առանց արցախյան կողմի
30.06.2017 | 23:44

«Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Արարատ Զուրաբյանը հետաքրքրվեց ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանից, թե ի՞նչ քայլեր է ձեռնարկում նախարարությունը ԼՂՀ-ն բանակցային սեղանին վերադարձնելու համար: Նախարարն ընդգծեց, որ հարցի պատասխանը նշված է ԵԱՀԿ գրասենյակում պահ դրված բոլոր բանակցային աշխատանքային փաստաթղթերում:

«Մի օր կհրապարակվեն այդ բոլոր փաստաթղթերը և դուք կտեսնեք, որ բոլորի մեջ ասված է՝ ԼՂ ներկայացուցիչները պետք է մասնակցեն բուն խաղաղության պայմանագրի մշակմանն ու բանակցություններին։ Սա, ի դեպ, եռանախագահող երկրների համաձայնությամբ է որոշվել։ Անհնար է որևէ համաձայնության գալ և որոշում կայացնել առանց արցախյան կողմի»,- ասաց նախարարը։

Դիտվել է՝ 2842

Մեկնաբանություններ