Հունիսի 30-ին ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունը տոնեց ԱՄՆ անկախության 241-րդ տարեդարձը և հայ-ամերիկյան դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակը: Դեսպան Ռիչարդ Միլսը և միջոցառման պատվավոր հյուր ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը բարձր գնահատական տվեցին Հայաստանի և ԱՄՆ-ի սերտ գործընկերությանը:
Դեսպանը դրվագներ հիշեց այն օրերից, երբ 25 տարի առաջ նա ԱՄՆ պետքարտուղարությունում նորանկախ Հայաստանի հետ կապերի գծով պատասխանատուն էր և խոսեց մեր երկու ժողովուրդների անշեղ գործընկերության և անկեղծ բարեկամության մասին: