Եվրոպան պատրաստ է Ռուսաստանի հետ բանակցություններին՝ հայտարարել է Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը։ Ակնկալվում է, որ ուկրաինական պատերազմում խաղաղություն հաստատելու շուրջ բանակցությունները շուտով կվերսկսվեն խորհրդականների մակարդակով՝ ՈՒկրաինայի, Ռուսաստանի, Եվրոպայի և Ամերիկայի Միացյալ Նահանգների մասնակցությամբ։ Բանակցությունները կարող են կրկին անցկացվել Աբու Դաբիում։               
 

Մոհամադ Ջավադ Զարիֆ. Դա կույր ատելություն է իրանցիների նկատմամբ

Մոհամադ Ջավադ Զարիֆ. Դա կույր ատելություն է իրանցիների նկատմամբ
01.07.2017 | 22:21

Իրանի ԱԳ նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆն ասել է, որ մահմեդական վեց երկրներից ԱՄՆ այցելողներին միառժամանակ չընդունելու Վաշինգտոնի որոշումը վկայում է «բոլոր իրանցիների նկատմամբ ԱՄՆ-ի կույր ատելությունը»:

«ԱՄՆ-ը արգելում է իրանցի տատիկներին տեսակցել իրենց իրանցի թոռնիկներին, դա կույր ատելության վառ օրինակ է»,- ասել է Զարիֆը: ԱՄՆ-ում բնակվում է իրանական ծագումով մեկ միլիոն մարդ: Հունիսի 29-ից ուժի մեջ մտած այցելությունների եռամսյա արգելքը գործում է Իրանի, Լիբիայի, Սոմալիի, Սուդանի, Սիրիայի և Եմենի քաղաքացիների նկատմամբ:

Դիտվել է՝ 2457

Մեկնաբանություններ